Մատչելիության հղումներ

Շամիրամի սպանությունների գործով մեղադրանք է առաջադրվել Թելման Քալաշյանի հորեղբորը


Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության մեջ կասկածվող Թելման Քալաշյանի հորեղբորը՝ 67-ամյա տղամարդուն, մեղադրանք է առաջադրվել առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար, նա կալանավորվել է:

ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձին փախցրել է վերջինիս հորեղբայրը։

Հիշեցնենք, օգոստոսի 1-ին՝ առավոտյան Շամիրամի գերեզմանատան հարևանությամբ գտնվող սգո սրահում զինված տղամարդը կրակ էր բացել հավաքվածների վրա, ապա դիմել փախուստի։ 4 մարդ մահացել էր, 7-ը՝ վիրավորվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սպանությունների մեջ կասկածվող Թելման Քալաշյանը հետախուզվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG