Մատչելիության հղումներ

ԱՆ-ն պրոֆեսորին գործուղել է Կահիրե՝ ծանոթանալու Հուրգադայում վիրավորված հայ զբոսաշրջիկի վիճակին


Եգիպտոս - Տեսարան Հուրգադայից, արխիվ
Եգիպտոս - Տեսարան Հուրգադայից, արխիվ

Առողջապահության նախարարությունը «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանին գործուղել է Կահիրե` Հուրգադայի դեպքի հետևանքով վիրավորում ստացած հայ զբոսաշրջիկի առողջական վիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Նախարարությունը նշում է, որ բժիշկն այսօր առավոտյան արդեն մեկնել է Եգիպտոս։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Հուրգադայի հյուրանոցներից մեկում 28-ամյա տղամարդը դանակով հարձակվել էր օտարերկրացիների վրա, զոհվել է Գերմանիայի երկու քաղաքացի, վնասվածքներ են ստացել չորս զբոսաշրջիկ, երկուսը՝ Հայաստանի քաղաքացի: Վիրավորված քաղաքացիներին հատուկ չվերթով տեղափոխել էին Կահիրեի հիվանդանոց։ Վիրահատվել էր Հայաստանի երկու քաղաքացիներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG