Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի Թաթարստանի ընտրարշավի ղեկավարը դատապարտվեց 15-օրյա կալանքի


Օգոստոսի 2-ին Թաթարստանի մայրաքաղաք Կազանի դատարանը Անդրեյ Բոյարշինովին մեղավոր ճանաչեց հավաքներ անցկացնելու օրենքը խախտելու մեջ և նրան դատապարտեց 15-օրյա վարչական կալանքի:

Բոյարշինովը մարտի 26-ին Կազանում մասնակցել էր Նավալնիի կազմակերպած հակակոռուպցիոն ցույցին: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ մայիսին ևս նա մասնակցել էր չարտոնված մեկ այլ հանրահավաքի:

Հուլիսի 8-ին Բոյարշինովին իրավապահները ձերբակալել էին նախագահական ընտրություններին Նավալնիի առաջադրումը պաշտպանող պաստառներ տպագրելու համար: Իշխանությունները նրան մեղադրել էին «ընտրական նյութերի անօրինական պատրաստման» համար:

Վերջին շաբաթների ընթացքում Մոսկվայում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում ձերբակալվել, հարցաքննվել են Ալեքսեյ Նավալնիի տասնյակ աջակիցներ:

Հակակոռուպցիոն բլոգեր Նավալնին ակտիվ աշխատում է 2018-ի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Սակայն Ռուսաստանի Կետրոնական ընտրական հանձնաժողովը անցած հունիսին հայտարարել է, որ Նավալնին չի կարող առաջադրվել, որովհետև դատվածություն ունի: Այդ վիճահարույց գործը Նավալնին քաղաքական է համարում, պնդելով, որ դա միայն արվել է իր առաջադրումը կասեցնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG