Հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38-39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ն խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հայաստանի տարածքում հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: