Մատչելիության հղումներ

Դատարանը քննում է Գևորգ Սաֆարյանի վճռաբեկ բողոքը


Վճռաբեկ դատարանը քննում է ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի բողոքն ընդդեմ Վերաքննիչ դատարանի կայացրած վճռի։

Վերաքննիչ դատարանը, հիշեցնենք, մերժել էր ընդդիմադիր ակտիվիստի` տոնածառի գործով բողոքը` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի երկու տարվա ազատազրկման վճիռը:

Ամանորի գիշերը ոստիկանին հարվածելու մեղադրանքով Գևորգ Սաֆարյանն արդեն 1,5 տարի անազատության մեջ է:

Այսօր դատական նիստի մեկնարկին Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց դատավորին՝ ոստիկանների թիվը դահլիճում նվազեցնելու և ոստիկանների ու իրենց միջև պատշաճ հեռավորություն պահպանելու մասին։

«Դատական օրենսգրքում նշված է, որ դատարանում դատարանի կարգուկանոնը պետք է պահպանեն բացարձակապես կարգադրիչները, ես ուղղակի խնդրում եմ, որ ոստիկանների այսքան շատ ներկայացվածությունը դատական նիստերում արգելել, խնդրում եմ, որպեսզի դատական կարգադրիչները կարգուկանոն պահպանեն», - ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG