Մատչելիության հղումներ

Աղքատությունը, գործազրկությունը մեկ օրում լուծելի խնդիրներ չեն. սոցապ նախարար


«Մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանում 30 տոկոս աղքատությունը, գործազրկությունը և այն խնդիրները, որոնք որ կան, մեկ օրում լուծելի խնդիրներ չեն», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ նշելով, որ բոլոր սոցիալական խնդիրների լուծման ամենակարճ ճանապարհը ներդրումներն են, տնտեսական աճը, նոր արդյունքի ստեղծումը և այդ արդյունքի ավելի հասցեական և ճշգրիտ բաշխումը։

Նախարարն ընդգծեց, որ խոցելի խմբերի խնդիրների լուծումը կառավարության առաջնային ծրագրերից է։

Հարցին, թե հնարավո՞ր է առաջիկա տարիներին հաշմանդամության նպաստները բարձրանան, նախարարը պատասխանեց. - «Կոնկրետ որպեսզի մենք կարողանանք ասել, որ այս չափով կբարձրանա, չեմ կարող ասել, որովհետև մեր ծրագրերի շրջանակներում, կառավարության առաջնահերթությունները, որոնց մասին նաև վերջերս նշվեց, գնում են այն հիմնական թիրախներն ու ուղղությունները, որոնք առավելագույնս միտված են մեր քաղաքացիների խնդիրների լուծմանը՝ որքանով հնարավոր կլինի։ Առաջիկայում մենք ավելի առարկայական տեղեկատվություն կտրամադրենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG