Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր արգելափակել է դատական համակարգի բարեփոխումներ նախատեսող երեք օրինագծերից երկուսը, որոնք անցած շաբաթ հաստատվել էին երկրի խորհրդարանի կողմից:
«Ես որոշեցի վետո դնել Գերագույն դատարանի և Արդարադատության ազգային խորհրդի ձևավորմանը վերաբերող օրինագծերի վրա, դրանք հետ ուղարկելով Սեյմ` խորհրդարանի ստորին պալատ», - հայտարարել է Լեհաստանի նախագահը:
Վիճահարույց օրինագծերով նախատեսվում էր այս երկու մարմինների ձևավորման գործում որոշիչ դերակատարություն վերապահել գործադիր իշխանությանը` մասնավորաբար արդարադատության նախարարությանը: Եվրոպական հանձնաժողովը զգուշացրել էր, որ այս օրինագծերի ուժի մեջ մտնելու դեպքում Լեհաստանը կզրկվի Եվրամիության կառույցներում քվեարկելու իրավունքից:
Հիշեցնենք, Լեհաստանում արդեն մեկ շաբաթից ավելի բողոքի ցույցեր էին վիճահարույց փաթեթի դեմ: Երեկ մայրաքաղաք Վարշավայում՝ նախագահական նստավայրի դիմաց հանրավահաքի մասնակիցները պահանջում էին երկրի ղեկավարից արգելափակել այդ նախագիծը։
Մանրամասները տե՛ս այստեղ