Մատչելիության հղումներ

Լեհաստանում բողոքի ակցիաները շարունակվում են


Լեհաստան - Հուլիսի 20-ի բողոքի ցույցը Վարշավայում
Լեհաստան - Հուլիսի 20-ի բողոքի ցույցը Վարշավայում

Լեհաստանում 8-րդ օրն է շարունակվում են բողոքի ակցիաները խորհրդարանի ընդունած օրենքի նախագծի դեմ, որը իշխող ուժին հնարավորություն է տալիս ազդելու դատական համակարգի վրա։

Կիրակի օրը մայրաքաղաք Վարշավայում, նախագահական նստավայրի դիմաց հանրավահաքի մասնակիցները՝ Լեհաստանի և Եվրամիության դրոշներով, պահանջում էին երկրի ղեկավարից արգելափակել այս նախագիծը։

Խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը ենթադրում է Գերագույն դատարանի դատավորների պաշտոնանկություն՝ բացի նրանցից, ում նշանակել է նախագահը։ Նոր դատավորներին ընտրելու հնարավորությունը տրվելու է արդարադատության նախարարին, ով միաժամանակ նաև գլխավոր դատախազն է։

Եվրամիության առաջնորդները քննադատել են այս նախագիծը՝ պնդելով, որ այն սպառնում է դատական իշխանության անկախությանն ու օրենքի գերակայությանը։

Նախագիծն օրենքի ուժ կստանա, եթե նախագահը ստորագրի այն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG