Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին


Պաշտոնական
Պաշտոնական

Այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: ԱԺ մամլո ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում խորհրդարանի ղեկավարն ընդգծել է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները «Հայաստանի բարեկամ երկիրն ու կարևոր գործընկերներից է և առանցքային տեղ է զբաղեցնում մեր երկրի քաղաքական ու տնտեսական կյանքում»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը կարևորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը:

Ռիչարդ Միլսն իր հերթին հավաստիացրել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացին մասնակցելու հանձնառությանը: Դեսպանը նաև ասել է․ «Մենք պատրաստ ենք կոռուպցիայի դեմ պայքարում պետական հաստատությունների նկատմամբ վստահության մեծացման և մեր երկու մեծ ազգերի միջև երկկողմ կապերի ամրապնդման աշխատանքներում աջակից լինել ձեր և ձեր գործընկերների ջանքերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG