Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկնարկել է արևային երրորդ կայանի շինարարությունը, արդեն տրամադրվել է 11 լիցենզիա


Արևային էներգիայի փոխակերպման հայկական արտադրության վահանակներ
Արևային էներգիայի փոխակերպման հայկական արտադրության վահանակներ

Հայաստանում արևային կայանների կառուցման նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, արդեն մեկնարկել է մինչև 1 մեգավատտ հզորությամբ երրորդ համակարգային կայանի շինարարությունը, շուտով դրանց թիվը կավելանա ևս մի քանիսով, հաղորդում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

Գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) արևային կայանում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա է տրամադրել ևս 7՝ «Սոլար Փրոդակշն», «Ռեպ Քուռ», «Ռապիդա» ինտերակտիվ համակարգ», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Սոլ էներջի», «Ջիէյչ Էներջի», «Ինտեր Ա.Կ.Վ.Ա.» ընկերություններին: Կայանները նախատեսվում է կառուցել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում։ Լիցենզիաների գործողության ժամկետ է սահմանվել մինչև 2038 թվականը։ Բոլոր 7 կայանները պետք է գործարկվեն առաջիկա մեկ տարվա ընթացքում։

ՀԾԿՀ-ի կողմից ընդհանուր առմամբ տրամադրվել է մինչև 1 մեգավատտ հզորությամբ արևային համակարգային կայանի կառուցման 11 լիցենզիա։ Նախնական հաշվարկներով՝ նման մեկ կայանի կառուցման ներդրումային արժեքը հասնում է 1 միլիոն դոլարի։

Այս կայանների գործարկումով կավարտվի ծրագրի առաջին փուլը, որում նախատեսված է կառուցել գումարային 10 մեգավատտ հզորությամբ այդպիսի կայաններ։ Արդյունքների ամփոփումից հետո հնարավոր կլինի գնահատել երկրորդ փուլում կառուցվելիք արևային համակարգային կայանների ինչպես հզորությունների սահմանաչափերը, այնպես էլ սակագները, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG