Մատչելիության հղումներ

Դիմորդների թվի նվազումն առավելապես պայմանավորված է 12-ամյա կրթական համակարգի անցնելու գործոնով․ Փորձագետ


Սերոբ Խաչատրյանը «Ազատության» տաղավարում, 20-ը հուլիսի, 2017 թ․
Սերոբ Խաչատրյանը «Ազատության» տաղավարում, 20-ը հուլիսի, 2017 թ․

Այս տարի հանրապետության բուհեր ընդունվածների թվի կտրուկ նվազումն առավելապես պայմանավորված է 11 տարի առաջ 12-ամյա կրթական համակարգի անցնելու հանգամանքով:

Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց կրթական հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ համակարգով պայմանավորված՝ սպասվում է, որ հաջորդ տարի դիմորդների թիվն ավելի կնվազի:

Այդուհանդերձ, ըստ փորձագետի, սխալ կլիներ միայն այդ գործոնը մատնանշելն ու «հանգստանալը», քանի որ դիմորդների թվի նվազումը որոշակիորեն պայմանավորված է նաև արտագաղթով: Խաչատրյանի խոսքով, միայն 2016 թվականին Հայաստանից հեռացել է մոտ 7000 աշակերտ, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG