Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը, Ֆրանսիան կհամագործակցեն Սիրիայում և Իրաքում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը և Փարիզը պատրաստվում են միասնաբար աշխատել հետպատերազմյան Սիրիայում իրավիճակի կարգավորման, ինչպես նաև Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման նկատմամբ տարված հաղթանակներն ամրապնդելու ուղղությամբ:

Խոսելով Փարիզում հուլիսի 13-ին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ համատեղ հրավիրած ասուլիսին, Թրամփը հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկերոջ հետ համաձայնության են եկել Սիրիայում վեց տարի շարունակվող պատերազմն ավարտելու, ինչպես նաև «Իսլամական պետության» զինյալներին պարտության մատնելու հարցում: Զինյալներին անվանելով «մարդկության թշնամիներ», Թրամփը սպառնացել է՝ «զրկել նրանց ֆինանսավորումից, իրենց ցանցերից և գաղափարական աջակցությունից»:

Թրամփին և Մակրոնին նաև հարց է տրվել նաև կլիմայի փոփոխության Փարիզյան համաձայնագրից դուրս գալու՝ Սպիտակ տան որոշման մասին: Այս համաձայնագրով, հիշեցնենք, պետությունները պարտավորվածություններ են ստանձնում գազային արտանետումները կրճատելու վերաբերյալ՝ կլիմայական փոփոխությունների դեմն առնելու նպատակով:

Այս հարցին արձագանքելով, Թրամփը խուսափել է հստակ պատասխանից, նշելով, որ քննարկումները այս թեմայով շարունակելու են, քննարկվում է նոր, փոփոխված պայմաններով այդ համաձայնագրին ԱՄՆ-ի միացման հնարավորությունը կամ նոր պայմանագրի կնքումը: - «Եթե դա տեղի ունենա՝ հրաշալի կլինի, եթե ոչ՝ դա էլ է տարբերակ», - նշել է ԱՄՆ նախագահ:

Փարիզ կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահ բանակցություններից բացի մասնակցելու է նաև Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա ու Առաջին համաշխարհային պատերազմում Նահանգների մասնակցության 100-ամյակի միջոցառումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG