Մատչելիության հղումներ

Համբուրգում շարունակվում է Մեծ քսանյակի գագաթնաժողովը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ քսանյակի գագաթնաժողովում, Համբուրգ, 8-ը հուլիսի, 2017թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ քսանյակի գագաթնաժողովում, Համբուրգ, 8-ը հուլիսի, 2017թ․

Համբուրգում շարունակվում է Մեծ քսանյակի գագաթնաժողովը, որին մասնակցում են աշխարհի ամենախոշոր տնտեսություններ ունեցող երկրների ղեկավարները։

Երեկ մեկնարկած հավաքի քննարկման հիմնական թեմաներն են ապօրինի ֆինանսական հոսքերի և ահաբեկչության դեմ պայքարը, նաև գլոբալ ջերմացումը, համաշխարհային տնտեսական աճն ու միգրացիոն ճգնաժամը:

Գագաթնաժողովի շրջանակում, հիշեցնենք, երեկ առաջին անգամ հանդիպեցին Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը: Երկու կողմերն էլ դրական են գնահատում ավելի քան երկու ժամ տևած բանակցությունները, որոնց ընթացքում Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են մի շարք թեմաներ, այդ թվում՝ Սիրիայի և Ուկրաինայի հակամարտությունները:

Հանդիպման ընթացքում երկու նախագահները մասնավորապես պայմանավորվել են Սիրիայի հարավարևմտյան մասում հրադադար հաստատելու շուրջ: Պայմանավորվածությանը միացել են նաև Իսրայելն ու Հորդանանը, որոնք ընդհանուր սահման ունեն Սիրիայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG