Մատչելիության հղումներ

Հայաստան է այցելել Չինաստանի ՊՆ պատվիրակությունը


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում
ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում

Հուլիսի 6-8-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության ոլորտի մասնագետների պատվիրակությունը` գեներալ-մայոր Ճան Ին Լիի գլխավորությամբ:

Չինական պատվիրակությունը այցելել է Հայաստանի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններ: Պատվիրակության անդամները հանդես են եկել դասախոսություններով, հանդիպել են համալսարանների ղեկավարության և դասախոսական կազմի հետ:

Պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ, քննարկվել են պաշտպանական քաղաքականության ոլորտում կողմերի փոխգործակցությանն առնչվող հարցերը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ չինական պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG