Մատչելիության հղումներ

Կիպրոսի հարցով բանակցությունների հերթական փուլը՝ անարդյունք


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշ (կենտրոնում), Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադես (աջից) և Հյուսիսային Կիպրոսի առաջնորդ Մուսթաֆա Աքընչի, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշ (կենտրոնում), Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադես (աջից) և Հյուսիսային Կիպրոսի առաջնորդ Մուսթաֆա Աքընչի, արխիվ

Կիպրոսի վերամիավորման հարցով բանակցությունների հերթական փուլը ավարտվել է առանց արդյունքների: Այդ մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Բանակցությունները շվեյցարական Կրան Մոնտանա քաղաքում մեկնարկել են երեկ և ավարտվել ուրբաթ վաղ առավոտյան:

Բանակցությունների ձախողման պատճառը Թուրքիայի դիրքորոշումն է կղզում թուրք զինվորականների ներկայության վերաբերյալ: Անկարան պատրաստ է չճանաչված Հյուսիսային Կիպրոսից հետ քաշել իր 35-հազարանոց զորքի մեծ մասը, սակայն պայմանով, որ մնացյալ զորախումբը շարունակի կղզում լինել ևս 15 տարի: Բացի այդ, Թուրքիան ցանկանում է պահպանել երաշխավոր պետության կարգավիճակը:

Կիպրոսի և Հունաստանի իշխանությունները, մինչդեռ, պնդում են, որպեսզի թուրքական զորքը դուրս բերվի ամբողջությամբ՝ հայտարարելով, որ Եվրամիության պետությունները երաշխավոր պետության կարիքը չունեն:

Կիպրոսը երկու մասի է բաժանված 1974 թվականից, երբ Թուրքիայի զորքերը ներխուժեցին կղզու տարածք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG