Մատչելիության հղումներ

Գիշերը շփման գծում հանգիստ է եղել, թեև կրակոցները շարունակվել են․ ԼՂ ՊՆ խոսնակ


ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում գիշերը կրակոցները շարունակվել են։ Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը, ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։

Ընդհանուր առմամբ, ըստ Հասրաթյանի, գիշերը շփման գծում հանգիստ է եղել։

Հուլիսի 4-ին, հիշեցնենք, իրավիճակը շփման գծում կտրուկ սրվել էր: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի՝ ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու և Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին: Ադրբեջանական կողմը հաղորդեց, թե հայկական կողմի արկակոծության հետևանքով քաղաքացիական անձինք են զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG