Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել Մինսկի խմբի համանախագահների հետ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

«Նախարար Նալբանդյանը ներկայացրել է իրավիճակը ադրբեջանական սադրանքից հետո», - Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, երեկ երեկոյան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի՝ ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու և Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին, որոնց հետևանքով հակառակորդը կորուստներ ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG