Մատչելիության հղումներ

Ավտովթարի հետևանքով մանկահասակ երեխա է մահացել, հարուցվել է քրգործ


Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2015 թվականին ծնված երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։

Նախնական քննության տվյալներով ՝ Արագածոտնի մարզի բնակիչն իր վարած «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով ընթացել է Երևան-Երասխ ավտոճանապարհով, որի 37-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը։ Վթարի հետևանքով վարորդը և ուղևորուհին ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց, իսկ մեքենայի մեջ գտնվող տղա երեխան տեղում մահացել է, փոխանցում է Քննչական կոմիտեն:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG