Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ խոսնակ․ Վթարից տուժած 8 զինծառայողների վիճակն էլ բավարար է


Զինվորական հոսպիտալը Երևանում, արխիվ
Զինվորական հոսպիտալը Երևանում, արխիվ

Շաբաթ օրը Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած 8 զինծառայողների վիճակը բավարար է, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Վթարից տուժած 8 զինծառայողների վիճակն էլ բավարար է, բոլորի մոտ էլ կա դրական դինամիկա, ոմանց օրերս կարող են դուրս գրել», - գրել է Հովհաննիսյանը Ֆեյսբուքում:

Հիշեցնենք՝ հունիսի 24-ի առավոտյան Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածում ՊՆ պետհամարանիշով ԳԱԶ-66 ավտոմեքենան դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մետր սահել մոտակա ձորակը, մեքենայի թափքը պոկվել էր։ 14 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության: Նույն օրը ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Երևան է տեղափոխվում 8 զինծառայող, որոնցից 2-ի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։ Մյուսների վիճակը բավարար է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG