Այսօր առավոտյան ժամը 08:31-ին Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածում ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մետր սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։ 14 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս նշել է նաև, որ նրանցից մեկը տեղափոխվում է Երևան: