Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Սերբիայում կմասնակցի Վուչիչի պաշտոնի ստանձնման արարողությանը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Սերբիա՝ ներկա գտնվելու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի պաշտոնի ստանձնման արարողությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Հիշեցնենք, 47-ամյա Վուչիչն այդ պաշտոնում փոխարինում է Տոմիսլավ Նիկոլիչին:

Սերբիայում այս տարվա մարտի 30-ին կայացած նախագահական ընտրություններում այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ալեքսանդր Վուչիչը ստացավ քվեների մոտ 55 տոկոսը: Այդ ընտրություններին մասնակցում էր 11 թեկնածու։​

Ալեքսանդր Վուչիչ
Ալեքսանդր Վուչիչ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, հիշեցնենք, բողոքի ցույցեր էին անցկացվում Վուչիչի տարած հաղթանակի դեմ: Նրա քննադատների համոզմամբ, Վուչիչի ձեռքում կենտրոնանում է թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր ողջ իշխանությունը և դա կարող է Սերբիան հետ մղել դեպի ավտորիտար համակարգ, ինչպես նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի իշխանության տարիներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG