Մատչելիության հղումներ

Լոնդոնի հրդեհի զոհերի թիվը հասավ 30-ի


Մեծ Բրիտանիա - Հրդեհը լոնդոնյան բարձրահարկում, 14-ը հունիսի, 2017թ․
Մեծ Բրիտանիա - Հրդեհը լոնդոնյան բարձրահարկում, 14-ը հունիսի, 2017թ․

Լոնդոնում բարձրահարկ բնակելի շենքի հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 30-ի, 24 մարդ դեռ հիվանդանոցներում է: Այս մասին հայտնում է բրիտանական ոստիկանությունը:

Տեղական իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է ավելին լինել:

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր 17 զոհվածների մասին:

Հրդեհի ժամանակ անհետացել է 65 մարդ, որոնց իրավապահները անհետ կորած են համարում: Որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն փրկարարները հույս չունեն կենդանի մարդկանց գտնել այրված շենքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG