Մատչելիության հղումներ

Լոնդոնի այրված բարձրահարկում որոնողական աշխատանքները շարունակվում են


Լոնդոնի այրված բարձրահարկը, 15-ը հունիսի, 2017թ․

Արտակարգ իրավիճակների ծառայությունները երրորդ օրն է՝ շարունակում են որոնողական աշխատանքները Լոնդոնի այրված բարձրահարկ շենքում: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանության հրամանատար Սթյուարթ Քանդին երեկ հայտարարել է․ - «Ցավոք, կա ռիսկ, որ մենք ի վիճակի չենք լինի պարզել բոլորի [հայտնաբերված դիերի] ինքնությունը»:

Ըստ ոստիկանության՝ 24-հարկանի շենքում հունիսի 14-ին բռնկված հրդեհի հետևանքով 17 մարդ է զոհվել, սակայն այդ թիվը ամենայն հավանականությամբ կաճի: «Հուսով եմ՝ եռանիշ թիվ չի լինի», - ասել է Քանդին:

Sun թերթը հրապարակել է 65 անձանց ցուցակ, որոնք հրդեհի հետևանքով անհետ կորել են կամ զոհվել:

Երեկվա դրությամբ 35 տուժած դեռ հիվանդանոցներում էր, այդ թվում 15-ը՝ ծանր վիճակում:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել հրդեհի փաստով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG