Մատչելիության հղումներ

Հրդեհ լոնդոնյան բարձրահարկում․ առնվազն 6 զոհ, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են


Մեծ Բրիտանիա - Հրդեհը լոնդոնյան 27-հարկանի շենքում, 14-ը հունիսի, 2017թ․

Ժամեր առաջ Լոնդոնի կենտրոնում գտնվող բազմաբնակարան բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի հետևանքով առնվազն 6 մարդ է մահացել, իշխանությունները նշում են, որ զոհերի թիվը ամենայն հավանականությամբ կաճի: 70-ից ավելի մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Շուրջ 200 հրշեջներ են փորձում մարել 27-հարկանի շենքում բռնկված կրակը, որը տարածվել է ողջ շինությունով:

Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG