Մատչելիության հղումներ

Լոնդոնում շենքի հրդեհի զոհերի թիվը հասել է 17-ի, կան բազմաթիվ անհետ կորածներ


Լոնդոն, 15-ը հունիսի, 2017թ.

Մեծ Բրիտանիայում կամավորներն ավելի քան մեկ միլիոն ֆունտ ստերլինգ են հավաքել Լոնդոնում բազմահարկ շենքի հրդեհի հետևանքով տուժածների համար։

Կրակը դեռ չի մարվել, փրկարարական աշխատանքները դժվար են ընթանում, քանի որ դրանց համար պայմանները նպաստավոր չեն։ Մեծ է անհետ կորածների թիվը, ըստ տարբեր գնահատականների` մի քանի տասնյակից մինչև հարյուրավոր մարդիկ։ Իշխանությունները առայժմ դժվարանում են նույնիսկ մոտավոր թիվ նշել: Հայտնի է, որ շենքում բնակվել է շուրջ 500 մարդ, որոնցից շատերը հրդեհի բռնկման պահին քնած են եղել:

Բարձրահարկ շենքում հրդեհը բռնկվել է հունիսի 14-ին վաղ առավոտյան: Հրդեհի հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել։ Գրեթե 70 տուժած կա, որից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղի իշխանությունները հայտնում են, որ զոհերի թիվը հնարավոր է զգալիորեն աճի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG