Մատչելիության հղումներ

Լոնդոնի հրդեհի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է


Մեծ Բրիտանիա - Հրշեջները մարում են բարձրահարկ շենքում բռնկված հրդեհը, Լոնդոն, 14-ը հունվարի, 2017թ․

Լոնդոնի բազմաբնակարան շենքի հրդեհի հետևանքով մահացել է առնվազն 12 մարդ, 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հաղորդում է Լոնդոնի ոստիկանության հրամանատար Սթյուարթ Քանդին՝ ավելացնելով, որ այսպիսի հրդեհ տարիներներ շարունակ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում չէր եղել:

Հրշեջների փոխանցմամբ՝ 65 մարդու կյանք է փրկվել կրակի ճիրաներից: 70 մարդ դեռ հիվանդանոցում է:

Դեռևս տեղեկություն չկա հրդեհի պատճառած նյութական վնասի չափերի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG