Մատչելիության հղումներ

Վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու մտադրություն չունի։ Այս մասին նա հայտարարեց այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Հիշեցնենք, մամուլը պարբերաբար գրում է Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հարաբերությունների վատթարացման մասին, մամուլում նաև լուրեր են շրջանառվում վարչապետի հնարավոր հրաժարականի մասին։

Լրագրողների հարցին, թե ինչպիսի՞ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, Կարեն Կարապետյանը պատասխանեց. - «Շատ լավ՝ աշխատանքային, հարգալից, գործնական»։

Ճշտող հարցին, թե հրաժարականի մասին լուրերն ինչպե՞ս ծագեցին, Կարեն Կարապետյանն արձագանքեց. - «Չգիտեմ, չեմ կարող ասել»։

Ավելի վաղ Սերժ Սարգսյանն էր հերքել իր և Կարեն Կարապետյանի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ հրապարակումները։ Նախագահը նաև ասել էր, որ վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG