Մատչելիության հղումներ

Եկել է ելույթներից գործին անցնելու ժամանակը. նախագահը մասնակցել է Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը


Եկել է ելույթներից գործին անցնելու ժամանակը, այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ շնորհավորելով Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Երևանի նորընտիր ավագանու բոլոր անդամներին և քաղաքապետ ընտրված Տարոն Մարգարյանին Հայաստանի մայրաքաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու կապակցությամբ։ Ուրախ եմ ինչպես Հանրապետականի իմ կուսակից ընկերների, այնպես էլ Երևանի բնակիչների վստահության քվեին արժանացած այլ քաղաքական ուժերի համար: Դուք բոլորդ այդ քվեն վաստակել եք դժվարին պայքարում», - երդմնակալությունից հետո՝ իր շնորհավորական խոսքում ասել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով. - «Հավատում եմ, որ տարաձայնություններից վեր կարող է լինել և ձեզ բոլորիդ կարող է միավորել Երևան համայնքի ընդհանուր շահը: Հուսով եմ, որ հենց այդ տրամադրությամբ էլ աշխատելու եք տեղական ինքնակառավարման այս կարևոր մարմնում: Հիշե՛ք, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, հայրենիքի խորհրդանիշը ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերի համար»:

Մայիսի 14-ի ընտրությունների արդյունքներով, հիշեցնենք, իշխող Հանրապետական կուսակցությունը Հայաստանի մայրաքաղաքի ավագանիում ստացել է 46, «Ելք» դաշինքը՝ 14, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 5 մանդատ:

Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականի նոյեմբերից:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG