Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի


Նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը հերքել է իր և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ հրապարակումները։

Այսօր Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում, Կողբի զորամասում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախագահը նաև հերքել է մամուլում շրջանառվող լուրը, թե Կարեն Կարապետյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել:

«Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է նախագահը՝ շարունակելով. - «Իսկ պարբերաբար հրապարակվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք թե' կուսակցության, թե' իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG