Մատչելիության հղումներ

Արաբաքրդական դաշինքը առաջխաղացումներ է արձանագրում Սիրիայում


ԱՄՆ-ի աջակցությունը վայելող սիրիական արաբաքրդական դաշինքը առաջխաղացումներ է արձանագրում Ռաքքայում, որը համարվում է «Իսլամական պետություն» խմբավորման մայրաքաղաքը Սիրիայում:

Քրդերի կողմից ղեկավարվող Սիրիական դեմոկրատական ուժեր (ՍԴՈՒ) խմբավորումը հայտարարել է, որ երկու օր շարունակված մարտերի արդյունքում իրենց գրոհայինները հունիսի 11-ին «ազատագրել» են Ռաքքայի հյուսիս-արևմտյան Ալ-Ռոմանիա թաղամասը:

Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդ մարմինը հաստատել է, որ ՍԴՈՒ-ի գրոհայինները վերահսկողություն են հաստատել Ալ-Ռոմանիա և Ալ-Մեշլեբ թաղամասերի նկատմամբ, ինչպես նաև մտել են արևմտյան Ալ-Սաբահիյա թաղամաս:

Սիրիական դեմոկրատական ուժերը Ռաքքայում հարձակման են անցել հունիսի 6-ից` ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն օդուժի աջակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG