Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շաբաթ երեկոյան Չեռնոգորիայում կայացած աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում 1:4 հաշվով պարտվեց հյուրընկալող թիմին:
Հայաստանի հավաքականը, Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի 6 խաղերից հետո հավաքելով 6 միավոր, մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում է:
16 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Լեհաստանի թիմը: 10-ական միավոր ունեն Չեռնոգորիայի և Դանիայի ընտրանիները: 2 միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակում է Ղազախստանի թիմը:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերին՝ մրցելով Ռումինիայի թիմի դեմ: