Մատչելիության հղումներ

Վերանշանակվեցին ևս 4 նախարարներ, կառավարության կազմն ամբողջովին ձևավորվեց


Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել ևս չորս նախարարների վերանշանակելու մասին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Լևոն Մկրտչյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար, Արտեմ Ասատրյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Արծվիկ Մինասյանը՝ բնապահպանության նախարար, Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

Այսպիսով՝ 18 նախարարություններից բաղկացած կառավարության կազմն ամբողջովին ձևավորվեց: Սերժ Սարգսյանի հրամանագրերով, նախօրեին իրենց պաշտոններում էին վերանշանակվել Դավիթ Տոնոյանը, Հրաչյա Ռոստոմյանը, Արմեն Ամիրյանը և Լևոն Ալթունյանը:

Ավելի վաղ, մայիսի 25-ին, Սերժ Սարգսյանը վերանշանակել էր նախարարների զգալի մասին՝ կատարելով միայն մեկ փոփոխություն՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը նշանակվել էր արդարադատության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Արփինե Հովհաննիսյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG