Մատչելիության հղումներ

Երևանում 13-ամյա երեխան կամրջից վայր է ընկել և մահացել. տարվում է քննություն


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 13-ամյա երեխայի մահվան պատճառները, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն:

Նախնական տվյալներով՝ մայիսի 25-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, 13-ամյա երեխան կամրջի երկաթյա արգելափակոցների վրայով քայլելիս հանկարծակի վայր է ընկել և մահացել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննություն է տարվում՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG