Մատչելիության հղումներ

Մանչեսթրի ահաբեկչության գործով ձերբակալվածներն արդեն 8-ն են


Մեծ Բրիտանիա - Ոստիկանները Manchester Arena-ի մերձակայքում, 24-ը մայիսի, 2017թ․
Մեծ Բրիտանիա - Ոստիկանները Manchester Arena-ի մերձակայքում, 24-ը մայիսի, 2017թ․

Բրիտանական ոստիկանությունը ևս երկու մարդ է ձերբակալել շաբաթվա սկզբին Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ, որի հետևանքով 22 մարդ է զոհվել, մի քանի տասնյակը` վիրավորվել:

Ընդհանուր առմամբ, այս պահին գործով ձերբակալվածների թիվը հասնում է 8-ի, որոնց թվում են պայթյունն իրականացնելու մեջ կասկածվող մահապարտի՝ Լիբիայից Միացյալ Թագավորություն ներգաղթած ընտանիքի զավակ Սալման Աբեդիի հայրը, ավագ և կրտսեր եղբայրները:

Ավելի վաղ՝ երեկ, ոստիկանությունը ձերբակալել էր նաև մի կնոջ, ով, սակայն, ըստ BBC-ի, այսօր առավոտյան ազատ է արձակվել:

Արյունալի հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Մեծ Բրիտանիայում ահաբեկչության սպառնալիքի մակարդակը հասցվել է ամենաբարձր՝ կրիտիկական աստիճանին, ինչը նշանակում է, որ նոր հարձակումների վտանգ կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG