Մատչելիության հղումներ

Մանչեսթրի ահաբեկչության գործով ձերբակալվածների թիվը հասավ 6-ի


Մեծ Բրիտանիայում - Ահաբեկչությունից հետո Մանչեսթրում խստացվել են անվտանգության միջոցառումները, 24-ը մայիսի, 2017թ․
Մեծ Բրիտանիայում - Ահաբեկչությունից հետո Մանչեսթրում խստացվել են անվտանգության միջոցառումները, 24-ը մայիսի, 2017թ․

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Մանչեսթրի ահաբեկչությանը առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալել է 6 մարդու, որոնցից մեկը կին է:

Ավելի վաղ հաղորդվել էր 3 հոգու ձերբակալության մասին:

Հիշեցնենք՝ մայիսի 22-ին Manchester Arena-ում համերգի ժամանակ ահաբեկչական պայթյունի հետևանքով առնվազն 22 մարդ զոհվեց, 59-ը վիրավորվեց: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:

Հաստատվել է ահաբեկչի ինքնությունը՝ 22-ամյա Սալման Աբեդին՝ Լիբիայից Միացյալ Թագավորություն ներգաղթած ընտանիքից: Ոստիկանությունը ձերբակալել է նաև նրա ավագ եղբորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG