Մատչելիության հղումներ

«Իսլամական պետություն»-ը ստանձնեց Մանչեսթրի ահաբեկչության պատասխանատվությունը


Մեծ Բրիտանիա - Պայթյունից հետո իրարանցում Manchester Arena-ում, 22-ը մայիսի, 2017թ․

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, թե Մանչեսթրի հարձակումն իրականացրել է իր անդամներից մեկը: Այդ մասին հաղորդում են լրատվական գործակալությունները:

Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքի Manchester Arena մարզահամերգային համալիրում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, 59-ը՝ վիրավորվել:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել, հայտնելով, որ ոստիկանությունը պարզել է մահապարտ ահաբեկչի ինքնությունը:

Մանչեսթրի պայթյունի գործով կա մեկ ձերբակալված՝ 23-ամյա երիտասարդ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG