Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ընտրություններում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ ՔԿ-ում ստացվել է 17 հաղորդում


Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում մայիսի 17-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ, ստացվել է 17 նյութ՝ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:

«Նշված 17 նյութերից 6-ն ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, 4-ը՝ Ավան և Նոր-Նորք, 3-ը՝ Քանաքեռ-Զեյթուն, 2-ը՝ Արաբկիր, 1-ական՝ Կենտրոն և Նորք-Մարաշ, Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժիններում: 1 նյութ, որը վերաբերում էր ընտրական տեղամասում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, ուղարկվել է ըստ քննչական ենթակայության:

ՔԿ տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող նյութերը հիմնականում վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, քվեարկության գաղտնիությունը խախտելուն: Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող հանգամանքներն ստուգելու ուղղությամբ»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG