Մատչելիության հղումներ

Գարեգին երկրորդը շնորհավորագիր է հղել Էմանյուել Մակրոնին


Գարեգին 2-րդ
Գարեգին 2-րդ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանյուել Մակրոնին:

«Ֆրանսիան եղել և շարունակում է լինել Եվրոպական ընտանիքի հզոր ու առաջատար պետություններից մեկը, որ այսօր կարևոր ավանդ է բերում աշխարհում համամարդկային արժեքների տարածման ու խաղաղության հաստատման գործում։ Ֆրանսիայի ժողովուրդը առաջիկա տարիներին պետությունը ղեկավարելու պատասխանատու առաքելությունը վստահեց Ձեզ՝ հավատալով Ձեր կարողություններին, դավանած արժեքներին ու փորձառությանը: Մենք վստահ ենք, որ Ձեր նախագահության շրջանին պիտի շարունակեն խորանալ փոխհարաբերությունները Հայաստանի և Ֆրանսիայի միջև, որոնց համար ամուր հենք են մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու Ֆրանսիայում ապրող և ստեղծագործող հայ համայնքի ակտիվ ներգրավվածությունը երկրի հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքում», - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, նշված է Վեհափառ Հայրապետի շնորհավորագրում։

Գարեգին երկրորդը մաղթել է, որ Բարձրյալն Աստված զորակից լինի նորընտիր նախագահին և պարգևի արդյունավոր գործունեություն՝ ի բարօրություն Ֆրանսիայի բարեկամ երկրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG