Մատչելիության հղումներ

Փաստաբանական դպրոցի տնօրենի, նրա գործընկերների հաղորդումներով քրգործը վարույթ է ընդունվել. ՔԿ


Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայան, արխիվ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի և նրա երկու գործընկերներ Արսեն Հարությունյանի, Վրեժ Խաչիկյանի հաղորդումների հիման վրա Ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Ոստիկանությունում 2017-ի ապրիլի 27-ին «Սուրբ գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգեր են ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Սիմոն Բաբայանը, Արսեն Հարությունյանը և Վրեժ Խաչիկյանը: Վերջիններս հաղորդումներ են ներկայացրել, որ մարմնական վնասվածքներն ստացել են նույն օրը՝ Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ կառավարությանն առընթեր ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի [ծեծը] հատկանիշներով և ուղարկվել Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Քննիչը վարույթ է ընդունել քրեական գործը, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի և օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG