Մատչելիության հղումներ

ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը


«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումով լսումները Սահմանադրական դատարանում, Երևան, 27-ը ապրիլի, 2017թ․
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումով լսումները Սահմանադրական դատարանում, Երևան, 27-ը ապրիլի, 2017թ․

Սահմանադրական դատարանը այսօր մերժեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը, որով ընդդիմադիր դաշինքը պահանջում էր անվավեր ճանաչել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին վերաբերող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը:

ՍԴ որոշման մեջ, որ հրապարակեց դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, մասնավորապես, ասված է․ - «Ընդհանուր հետևությունն այն է, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների գործընթացում օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չեն արձանագրվել ու բողոքարկման առարկա դարձվել իրավախախտումների վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, որոնք ներկայացվելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հիմք կարող էին ծառայել ՀՀ Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի այլ կետով որոշում կայացնելու համար»:

Ելնելով գործի քննության արդյունքներից` Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել է․ - «Առաջին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 163ա որոշումը թողնել ուժի մեջ; երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG