Մատչելիության հղումներ

Նալբանդյանն ու Զալբերը քննարկել են ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված ՀՀ, միջնորդների ջանքերը


Լուսանկարը՝ արտգործնախարարության

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

Շեշտվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում նախորդ տարի կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է արվել մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG