Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 5-7 աստիճանով


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում ապրիլի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-30-ը` երեկոյան ժամերին, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն ապրիլի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում ապրիլի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG