Մատչելիության հղումներ

Ախալքալաքի Գումբուրդո հայաբնակ գյուղում օծվել է «Սուրբ խաչ» եկեղեցին


 «Սուրբ խաչ» եկեղեցու օծման արարողությունը
«Սուրբ խաչ» եկեղեցու օծման արարողությունը

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո հայաբնակ գյուղում երեկ օծվել է Վիրահայոց թեմի թվով 58-րդ «Սուրբ խաչ» գործող եկեղեցին:

Ըստ Վիրահայոց թեմի մամլո հաղորդագրության, եկեղեցական արարողությանը ներկա էին պատվիրակություններ Թբիլիսիից, Երևանից, Ռուսաստանից և Վրաստանի տարբեր շրջաններից, բազում հավատացյալներ:

«Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի մասնակցությամբ Սրբասուրբ մյուռոնով օծվեց նորակառույց Սուրբ խաչ եկեղեցին:

Այնուհետև Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի և մերձակա գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը մատուցեց անդրանիկ Սուրբ Պատարագը: Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց խոստովանության կարգ և հավատացյալները ստացան հաղորդություն:

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում հայերը հաստատվել են 1828 թվականից, գաղթելով Էրզրումի նահանգի Պալնի-Շակավ գյուղից: Այստեղ դեռևս 16-րդ դարից ապրող հայերը աղոթք են արել տեղի 10-11-րդ դարի կառույց անգմբեթ տաճարին հարակից կառուցած հայկական վանքում, որը կոչել են Սուրբ Համբարձման անունով և որը փլատակների է վերածված: Ռուսաստանաբնակ տեղացի այլ հայորդիներ այժմ գյուղում կառուցում են 400-աշակերտի համար նախատեսված երկհարկանի դպրոցական շենք: Գումբուրդո – թուրքերեն բառ է, որ նշանակում է արևն այստեղ, գյուղն ունի 3 հազարից ավելի բնակիչ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG