Մատչելիության հղումներ

Համահայկական նվագախումբը կկատարի Սերժ Թանկյանի սիմֆոնիայից մի հատված


Սերժ Թանկյանը Երևանում, արխիվ
Սերժ Թանկյանը Երևանում, արխիվ

Վաղը՝ ապրիլի 24-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Համահայկական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանում առաջին անգամ կհնչեցնի հատված ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայից։ Համահայկական նվագախումբը կկատարի Թանկյանի սիմֆոնիայի 4-րդ մասը, որ անվանված է «Lamentation of the Beached»։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Սերժ Թանկյանի տեսաուղերձը։

«Ինձ համար պատիվ է, որ իմ «Օրկա» սիմֆոնիան ապրիլի 24-ին կատարվելու և ձայնագրվելու է Համահայկական նվագախմբի կողմից Երևանում: Հնչելու է «Lamentation of the Beached-ը»: Վայելեք այն», - տեսաուղերձում ասում է Սերժ թանկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG