Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, նախագահներ Սարգսյանն ու Ֆիշերը ջերմությամբ են վերհիշել նախագահ Հայնց Ֆիշերի այցը Երևան և Սերժ Սարգսյանի պատասխան այցը Ավստրիա: Զրուցակիցները կարևորել են, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են։

Նախագահները խորհրդանշական են համարել, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հոբելյանական տարում և գոհունակություն են հայտնել, որ այդ ժամանակահատվածում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը դինամիկ զարգացում է ապրել։

Հանդիպմանն անդրադարձ է արվել ԵԱՀԿ ավստրիական նախագահության առաջնայնություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG