Մատչելիության հղումներ

Հայաստանը մասնակցել է Բեռլինի Արևելյան 5-րդ ֆորումին՝ «ԵՄ-ԵԱՏՄ գործընկերության ապագան» խորագրով


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյան

Երեկ կայացել է «ԵՄ-ԵԱՏՄ գործընկերության ապագան» խորագրով Բեռլինի Արևելյան 5-րդ ֆորումը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ֆորումին առաջին անգամ մասնակցում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, ով հանդես է եկել ծավալուն ելույթով:

Հայաստանից ֆորումին մասնակցում էին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ու տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը:

Ֆորումի ընթացքում քննարկվել են Եվրամիություն-Եվրասիական տնտեսական միություն հնարավոր համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ թվային տնտեսության բնագավառում: Ներկայացվել է Հայաստանի մոդելը` որպես կամուրջ ԵՄ-ԵԱՏՄ հարաբերություններում: Բանախոսները առանձնահատուկ շեշտադրել են ԵՄ-ԵԱՏՄ շուկաների ստանդարտների համապատասխանեցման շուրջ համագործակցության կարևորությունը:

Ֆորումի ընթացքում ներկայացվել են նաև ԵԱՏՄ առաջնահերթությունները, միջազգային համագործակցության ուղղությունները և Իրանի հետ ներկայումս ծավալվող բանակցությունները` կարևորելով Հայաստանի` որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ երկրի դերակատարությունն այդ գործընթացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG