Մատչելիության հղումներ

Ֆրանսիան կոչ է անում կողմերին՝ հարգել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի հանձնառությունները


Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրո, արխիվ

Ֆրանսիան վերահաստատում է իր համոզմունքը, որ առկա ստատուս քվոն պաշտպանունակ չէ, և որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Այս մասին ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության այսօրվա հայտարարությունում։

«Մեկ տարի առաջ, դադարեցին ապրիլի 2-ից 5-ը Լեռնային Ղարաբաղում ծավալված և տարածաշրջանի բնակչությանը վշտով համակած պատերազմական գործողությունները: Որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան, իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ մոբիլիզացրեց իր ուժերը մարտերը դադարեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ», - ասված է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո խոսնակի հայտարարությունում, որը տարածել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը:

Ֆրանսիան վերահաստատում է իր համոզմունքը, որ առկա ստատուս քվոն պաշտպանունակ չէ և որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և կոչ է անում կողմերին՝ հարգել կրակի դադարեցման, վստահության մեխանիզմների և բանակցությունները վերսկսելու մասին 2016 թվականի մայիսի 16-ի Վիեննայի և հունիսի 20-ի Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովներում ստանձնած հանձնառությունները:

«Վերջերս, իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ ունեցած հանդիպումների ընթացքում, Ֆրանսիայի նախագահը վերահաստատեց հակամարտության բանակցված և տևական, ողջ տարածաշրջանի կայունության և բարեկեցության համար նպաստավոր լուծում գտնելուն ուղղված Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG