Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում, ցնցումները զգացվել են նաև Ստեփանակերտում և Հադրութում


Ապրիլի 5-ին ժամը 3:16 Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.071 աստիճան և արևելյան երկայնության 48.48 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան, Մասալը քաղաքից 15 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, օջախի 20 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ և Հադրութ քաղաքներում՝ 3 բալլ ուժգնությամբ, հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG