Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն ԱԺ ընտրությունների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին


Հայաստանի և Ղարաբաղի նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը, արխիվ
Հայաստանի և Ղարաբաղի նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ:

Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, ուղերձում մասնավորապես ասված է. - «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Ընտրություններն անցել են ազատ և ակտիվ մրցակցության մթնոլորտում, ինչի մասին փաստել են միջազգային դիտորդները: Համոզված եմ՝ այդ ընտրությունները և ձևավորվելիք նոր համակարգը կնպաստեն Մայր Հայաստանի հետևողական զարգացմանն ու զորացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը և հայոց անկախ պետականության ամրապնդմանը: Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, հաջողություններ և ամենայն բարիք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG