Մատչելիության հղումներ

Դատախազություն․ Երեկվա դրությամբ ուսումնասիրվել է ընտրախախտումների մասին 225 հաղորդում


Խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման, դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը երեկվա դրությամբ արդեն իսկ ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 225 հաղորդում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 57-ը:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ այդ 57 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ոստիկանության տարածքային բաժիններ՝ դրանցում նշված հանգամանքերը պարզելու նպատակով ստուգողական գործողություններ կատարելու համար: 57-ից 42-ով դրանցում նշված հանգամանքները հերքվել են կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները դեռևս շարունակվում են:

Առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 57 հաղորդումներից 46-ը վերաբերել են առերևույթ ընտրական կաշառք բաժանելուն, իսկ 11-ը՝ քաղաքացու անտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերին, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG